Ավստրալիայում մարմնամարզուհին ընկել է Cirque du Soleil-ի շոուի ժամանակ (լուսանկարներ)

15:20 • 28.11.16

Մարմնամարզուհի Լիզա Սքիներն ընկել է ավստրալական Բրիսբեն քաղաքում Cirque du Soleil-ի շոուի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել «Kooza» անվանումով ներկայացման ընթացքում, հայտնում է Brisbane Times-ը:


Ինչպես նշում է լրատվամիջոցը, ցնցված հանդիսատեսը տեսել է, թե ինչպես է անձնակազմը նետվում բեմ՝ մարմնամարզուհուն օգնելու համար: Սքիները տեղափոխվել է Բրիսբենի թագավորական հիվանդանոց:


Մարմնամարզուհին ստացել է պարանոցի վնասվածք և կոտրել է ձեռքը:


Սքիների մայրը՝ Էն Սքիները, հայտնել է, որ իր դուստրը կվերականգնվի, բայց դա կլինի երկարատև և բարդ գործընթաց:


«Տվյալ պահին մեզ համար առաջնային է աջակցել Լիզային և նրա ընտանիքին, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ նրա վերականգնման վրա»,- հայտարարել են Cirque du Soleil-ում:


Սքիները մարմնամարզությամբ զբաղվում է վեց տարեկանից, նա մասնակցել է Օլիմպիական խաղերին: Cirque du Soleil-ում ավստրալուհին աշխատում է 2010 թվականից: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նրա հայրենի քաղաքում:

 

 

Paramedics (pictured) rushed to acrobat Lisa Skinner's side after she fell from rings during a Cirque du Soleil performance in Brisbane

The 35-year-old acrobat was rushed to hospital in a stable condition and observed for internal injuries

Lisa Skinner performing at the Cirque du Soleil in Brisbane during the Koozå tour

Three-time Australian Olympian Lisa Skinner performed with hoops as part of the Cirque du Soleil in Brisbane before she suffered a terrifying fall 

Lisa Skinner, a three-time Olympian, remained conscious after her terrifying fall. Stock image

Fellow performers watch on as medical staff take Ms Skinner to the ambulance

The show continued after the unexpected drama and Ms Skinner is being treated at hospital but it is only believed to be as a precaution 

The 35-year-old competed at the 1996, 2000 and 2004 Olympic Games during her career