Հյուսիսային Կորեայում Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ 3-օրյա սուգ է հայտարարվել

10:11 • 28.11.16

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Նոդոն Սինմուն» պարբերականին հղումով: 

Համաձայն Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի, ԿԺԴՀ Ազգային գերագույն ժողովի մշտական խորհրդի և նախարարների կաբինետի տարածած հայտարարության` նոյեմբերի 28-31-ը երկրում կբարձրացվեն սգո դրոշներ:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին իննսուն տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի լեգենդար առաջնորդ Ֆիդել Կաստրոն: 

Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։

Նա 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

 

Картинки по запросу В КНДР объявили трехдневный траур в связи с кончиной Фиделя Кастро