Եվրախորհրդարանի նոր նախագահին կընտրեն հունվարի 17-ին. РИА Новости

13:53 • 28.11.16

Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները կայանալու են 2017թ. հունվարի 17-ին, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ կառույցում ունեցած աղբյուրին հղումով:


Նշվում է, որ քաղաքական խմբակցություններն իրենց թեկնածուներին կորոշեն դեկտեմբերին:


Աղբյուրը հիշեցնում է, որ կառույցի գործող նախագահ Մարտին Շուլցը նոյեմբերի 24-ին հայտնել էր, որ կհեռանա զբաղեցրած պաշտոնից Բունդեսթագի՝ 2017թ. աշնանը կայանալիք  ընտրություններին մասնակցելու համար: