Բաբաջանյան փողոցում ամբողջությամբ այրվել է կոշիկի վերանորոգման կրպակը

16:01 • 28.11.16

 

Նոյեմբերի 28-ին, ժամը 11.54-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան 91 շենքի մոտակայքում այրվում է կոշիկի վերանորոգման կրպակ:

ԱԻՆ լրատվական ծառայությունց հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.37-ին, մարվել՝ 12.54-ին:

Ամբողջությամբ այրվել է կոշիկի վերանորոգման կրպակ՝ 8 քմ, ներսում՝ կենցաղային իրեր, գույք, մոտակայքում՝ աղբ (2 խմ):