Մենք եվրաինտեգրման հարցում պետք է դադար վերցնենք. Գերմանիայի նախագահ
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Die Welt թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրումը չափազանց արագ տեմպերով է ընթացել, ինչի արդյունքում «ոչ բոլորն են հասցրել մեր հետևից», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շատերը տառապում են այն գիտակցումից, որ մեր աշխարհը դառնում է միասնական օրգանիզմ»,- վստահ է քաղաքական գործիչը:
Գաուկը նշել է, որ մարդը, ինչպես և նախկինում, «հայրենիքի կարիք ունի», և միայն քչերն են իրենց «աշխարհի քաղաքացիներ» զգում:
«Մենք պետք է դադար վերցնենք և մտածենք այն մասին, թե ինչ նպատակներ են մեր առաջ կանգնած և ինչ տեմպով ենք շարժվելու առաջ»,- հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը:
Գաուկը կարծիք է հայտնել, որ այժմ Եվրամիության հիմնական խնդիրը միության ամրապնդումն է։
«Մենք պետք է վստահեցնենք մեր երկրների բնակչությանը, որ միասնական Եվրոպան ամուր կանգնած է ազատության, ժողովրդավարության, խաղաղության և իրավունքի գերակայության արժեքների վրա»,- ընդգծել է նախագահը:










