Մարոկկոյում հեռուստաեթերում սովորեցրել են՝ ինչպես թաքցնել ընտանեկան բռնության հետքերը (տեսանյութ)
Մարոկկոյի պետական հեռուստատեսությամբ հաղորդում է հեռարձակվել, որի ժամանակ պատմվում է, թե ինչպես դիմահարդարման միջոցով կանայք կարող են թաքցնել տնային բռնության հետքերը, հայտնում է The Guardian-ը:
Հեռուստածրագրի ժամանակ ժպտերես դիմահարդարը ցույց է տվել, թե ինչպես կարելի է քողարկել ծեծի հետքերը նկարված կապտուկներով կնոջ վրա:
«Հուսով ենք, որ գեղեցկության այդ գաղտնիքները կօգնեն ձեզ ամենօրյա կյանքում»,- ընդգծել է հաղորդավարը:
Նոյեմբերի 23-ին հաղորդման եթեր դուրս գալուց անմիջապես հետո հայտնվել է խնդրագիր՝ հեռուստաալիքը պատժելու և ներողություն խնդրել պարտադրելու պահանջով:
Խնդրագիրը ստորագրածների թվում են եղել նաև տղամարդ հեռուստադիտողներ, որոնք խոստովանել են, որ ցնցված են եղել հաղորդումից:
Հեռուստաալիքը հեռացրել է հաղորդման ձայնագրությունն իր կայքից, բայց շատ օգտատերեր այն պահպանել են:
Ավելի ուշ Facebook-ում հեռուստաալիքը բացատրել է, որ ծրագրի այդ մասն անընդունելի է եղել, և խմբագիրը սխալմամբ համարել է, որ թեման քննարկելու այդ մոտեցումը տեղին է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










