Սլովենիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին երկրի վարկանիշը բարձրացնելու համար

13:01 • 28.11.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո Միացյալ Նահանգները կունենա պատմության մեջ առաջին Առաջին տիկինը՝ ծնված երկրի սահմաններից դուրս:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, խոսքը Մելանյա Թրամփի մասին է, որը ծագումով սլովենուհի է ու դեռահասության տարիներին ծնողների հետ Միացյալ Նահագներ է գաղթել:


Հայտնի է, որ Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորն ու վարչապետ Միրոսլավ Ցերարը նամակ են գրել բարետես հայրենակցուհուն՝ դրանում շնորհակալություն հայտնելով իրենց երկրի վարկանիշը բարձրացնելու համար:


Պարբերականը մանրամասնում է, որ նամակը գրվել է սլովեներենով ու Մելանյա Թրամփին է փոխանցվել ԱՄՆ-ում Սլովենիայի դեսպանատան միջոցով:


Բացի այդ, Պահորը զրուցել է Դոնալդ և Մելանյա Թրամփերի հետ ու նրանց Սլովենիա հրավիրել:


Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ ապագա առաջին տիկինը ծնվել է 1970թ.՝ Սլովենիայի Նովո Մեստո քաղաքում, որտեղ ապրել է հոր, մոր և քրոջ հետ: 1980-ականների կեսերին նա տեղափոխվել է Միացյալ Նահագներ: Հայտնի է, որ ապագա ամուսնուն բարեկազմ գեղեցկուհին հանդիպել է 1998թ.՝ Նյու Յորքում:

 

Մելանյա Թրամփ

 

Slovenian star: Melania Trump (right) is Slovenia's highest-profile export, and so its government have been in touch to thank her for raising the country's profile this week

 

Բորուտ Պահոր                                                          Միրոսլավ Ցերար

 

Grateful: Slovenia's President, Borut Pahor thanked her by letter. Pahor also invited Trump and Melania to visit Slovenia in a call this week Prime Minister: Slovenian Prime Minister Dr Miro Cerar wrote the thank-you letter along with President Pahor

 

Դոնալդ և Մելանյա Թրամփերը որդու՝ Բարոնի հետ

 

First Lady: Melania met Trump in 1998, and - barring a brief break-up early on - has been by his side ever since