Ինչքան անօրինականություն կա, դարձնում են օրինական. Ա. Մարտիրոսյանը պատգամավորի լիազորագրով ուրիշի փոխարեն քվեարկելու մասին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» այն փոփոխությունից, որը թույլ է տալու պատգամավորի լիազորագրով մեկ ուրիշի փոխարեն քվեարկել, տպավորություն ունի, որ ինչքան անօրինական բան կա, փորձում են օրինականացնել:
«Քանի որ այս տարիների ընթացքում մեր հանրապետական գործընկերները շատ-շատ են աշխատել, շատ են հոգնել ու չեն կարող գալ խորհրդարան, դրա համար լիազորագիրը պետք է, ու բոլորը բոլորի լիազորագիրը կունենան»,-այս օրինագծի կապակցությամբ հեգնանքով ասաց պատգամավորը։
«Քանի որ շատ պատգամավորներ չեն գալիս խորհրդարան, ու նրանց գործընկերները նրանց փոխարեն ստիպված են լինում կրկնաքվեարկել, հիմա այս ապօրինությունը փորձում են օրինականացնել»,-հավելեց նա։
«Ժառանգության» փոխնախագահը նկատեց, որ քվեարկությունն անհատական որոշումների ու ներքին համոզվածության հիման վրա պետք է լինի:










