Կոլումբիայում ավիավթարի պատճառով Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը երկրում սուգ է հայտարարել Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռի կործանման պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Միշել Թեմերը հրամանագիր է ստորագրել Կոլումբիայում տեղի ունեցած ողբերգությունից հետո երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին»,- ասված է Թեմերի Twitter-ի պաշտոնական էջում:
Նախագահը ցավակցություն է հայտնել ավիավթարի զոհերի հարազատներին, ինչպես նաև հայտնել է, որ Բրազիլիայի ԱԳՆ-ն և ռազմաօդային ուժերը կօգնեն զոհերի բարեկամներին:
Ինքնաթիռը, որում եղել են բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստները, կործանվել է Կոլումբիայում: Ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:










