Ֆիդել Կաստրոյի վերջին հրաժեշտի արարողությանը կմասնակցի մոտ 3 տասնյակ համաշխարհային առաջնորդ
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու է մոտ 30 համաշխարհային առաջնորդ՝ Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից, հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ նրանց թվում կլինեն Վենեսուելայի, Բոլիվիայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի, Մեքսիկայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Զիմբաբվեի, Հասարակածային Գվինեայի, Նամիբիայի և Կաբո Վերդեի նախագահները:
Աղբյուրը մանրամասնում է, որ եվրոպական երկրներից պետական բարձր մակարդակով ներկայացված է լինելու միայն Հունաստանը: Հայտնի է, որ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր է մասնակցել Կաստրոյի հրաժեշտի արարողությանը:
Նշվում է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը չեն մասնակցի հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն, և նրա հուղակավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:










