Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո կան ողջ մնացածներ. 360 Radio Colombia
Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո կա 5 ողջ մնացած, հայտնում է 360 Radio Colombia-ն՝ տեղի հիվանդանոցներից մեկին հղումով։
Նրանց վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում:
Հստակեցվում է, որ ինքնաթիռը կործանվել է լեռնային տեղանքում, ինչի պատճառով վթարի վայր հասնելը դժվարանում է:
Նշվում է, որ Կոլումբիայում կործանված ինքնաթիռում եղել է 81 մարդ՝ 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Ինքնաթիռում են եղել բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմի 27 ֆուտբոլիստ և լրագրողներ:










