Ֆիլիպինների նախագահի ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել. կա 9 տուժած

14:31 • 29.11.16

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել, հաղորդում է CNN-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գրոհայինները ռումբ են պայթեցրել ավտոշարասյան մոտ, ինչի հետևանքով 9 մարդ է տուժել: Տուժածների թվում են նախագահի անվտանգության 7 աշխատակից և 2 զինվորական. վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիլիպինյան արշիպելագի Մինդանաո կղզում. մահափորձի ժամանակ Ռոդրիգո Դուտերտեն չի գտնվել ավտոմեքենայի մեջ:

«Մենք հավաստիացնում ենք մեր խիզախ տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքերը վտանգում են ծառայության և երկրի համար. Գլխավոր հրամանատարը երբեք չի լքի նրանց կարիքի ժամանակ», - ասել է Դուտերտեի խոսնակ Մարտին Անդանարը: