Վարդենիս գյուղի դպրոցում հրդեհի պատճառով ողջ անձնակազմն ու աշակերտները տարհանվել են

11:15 • 29.11.16

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.34-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են տարհանման աշխատանքներ՝ 91 աշակերտ և 20 ուսուցիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել՝ 11.00-ին:

Այրվել է Զալիբեկ Հակոբյանի անվան դպրոցի (երկհարկանի) դասասենյակի փայտե հատակը՝ մոտ 1 քմ: