Ֆրանսիան Հալեպի հարցով «անհապաղ» հանդիպում է պահանջում ՄԱԿ-ում

16:11 • 29.11.16

Ֆրանսիան կոչ է արել Հալեպում «մարդասիրական աղետի» հարցով «անհապաղ» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպում հրավիրել, հայտնում է Sky News-ը:


«Ավելի քան երբևէ, հրատապ անհրաժեշտություն կա, որ դադարեցվեն ռազմական բախումները, և բնակիչներն ապահովվեն մարդասիրական օգնությամբ»,- ասել է երկրի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:


Նշվում է, որ մոտ 16 հազար մարդ ստիպված է եղել փախչել քաղաքից այն բանից հետո, երբ սիրիական զորքերը մեծ առաջընթաց են գրանցել ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքներում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Արևելյան Հալեպի տարածքը նոյեմբերի 29-ի կեսօրի դրությամբ ամբողջությամբ ազատագրվել է գրոհայիններից: Այդ մասին հայտնել է tvzvezda.ru-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին: