Իտալիայում Միջերկրական ծովից փրկել են ավելի քան 1000 ներգաղթյալի

03:22 • 29.11.16

Իտալիայի լողափնյա պարեկությունը երկուշաբթի հաղորդել է Միջերկրական ծովում մոտավորապես 1400 ներգաղթյալի փրկության մասին, հաղորդում է France Press գործակալությունը:

«Բավականին դժվար օր էր, սակայն շնոհիվ ստորաբաժանումների արած աշխատանքի բոլոր ներգաղթյալները փրկվել են»,- գործակալությանը հաղորդել է առափնյա պարեկային ծառայության ղեկավարը:

Երկուշաբթի Իտալիայի իշխանությունները հայտարարել էին, որ այս տարի գրանցվել է ծովային ճանապարհով ժամանած ներգաղթյալների ռեկորդային թիվ: Ներգաղթյալների մեծ մասը Աֆրիկյան երկրներից է, որոնք փորձում են Եվրոպա տեղափոխվել Լիբիայի ափերից: