Կոռուպցիոն սկանդալի պատճառով Հրվ. Կորեայի նախագահը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին, հայտնում է Associated Press-ը:
Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից կոռուպցիոն սկանդալի առնչությամբ և պատրաստակամություն է հայտնել վաղաժամ հեռանալ իր պաշտոնից, եթե խորհրդարանը միջոց գտնի իշխանության անվտանգ փոխանցման համար:
Ավելի վաղ Պակ Կըն Հեի վարկանիշն անկում է գրանցել մինչև ռեկորդային 4 տոկոս՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Հոկտեմբերին Հարավային Կորեայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երկրի նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհի Ցոյ Սուն Սիլին, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալում, ինչպես նաև կասկածվում է պետական գործերին միջամտության համար:










