Լոնդոնի դպրոցներից մեկում գենդերային չեզոք զուգարաններ են հայտնվել, ինչն առաջացրել է ծնողների զայրույթը
Անգլիացիներին զայրացրել է գենդերային չեզոք զուգարանների տեղադրումը Լոնդոնի արևելյան մասում գտնվող տարրական դպրոցներից մեկում, հաղորդում է The Independent-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորամուծությունից զայրացած ծնողները խնդրագիր են տեղադրել change.org կայքում` դպրոցի տնօրինությունից պահանջելով առանձին զուգարաններ տեղադրել:
«Կարծում ենք` աղջիկների և տղաների համար գենդերային չեզոք զուգարանները կխախտեն հիգիենայի կանոնները և դպրոց այցելող երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը: Շատ ենք անհանգստանում, որ դա կարող է բերել հարձակումների և հետապնդումների հետ կապված սեռական միջադեպերի քանակի ավելացմանը»,- ասվում է խնդրագրում:
Հրատարակության հաղորդմամբ` դպրոցի տնօրեն Քեյթ Ուիլերը համոզված է, որ ընդհանուր զուգարաններն անվտանգ տարածք են, որտեղ դպրոցականները կհարգեն իրար: Տնօրենը նշել է, որ երեխաները պարտավոր չեն օգտվել ընդհանուր զուգարաններից, եթե չեն ուզում. այդ երեխաների համար կան նաև առանձին զուգարաններ:
Նշվում է, որ որոշ ծնողներ աջակցել են Ուիլերի դիրքորոշմանը` նշելով, որ իրենց երեխաները պետք է կարողանան օգտվել ցանկացած զուգարանից:










