Մերկելը քննադատել է ԱՄՆ-ի նախընտրական հռետորաբանությունը. Bloomberg
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավ է արտահայտել ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հռետորաբանության կապակցությամբ, գրում է Bloomberg-ը:
Մերկելի խոսքով՝ քաղաքական մրցակիցները պետք է հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:
«Եթե ինչ-որ բան էլ կա, որ ինձ դուր չեկավ ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավում, ապա դա այն արտահայտություններն էին, որոնք կիրառվում էին նախընտրական մրցավազքի ընթացքում »,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնապես հայտարարել է 2017թ-ին նույն պաշտոնի համար իր թեկնածությունը առաջադրելու ցանկության մասին:










