Օհայոյի համալսարանում հարձակում իրականացնողը Սոմալիի քաղաքացի է. Fox News
Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքի տարածքում գտնվող համալսարանի մոտ մի խումբ մարդկանց վրա հարձակում գործած անձը Սոմալիի 18-ամյա քաղաքացի է: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ հանցագործը ԱՄՆ-ում բնակվելու օրինական թույլտվություն է ունեցել: Նրա արարքի դրդապատճառները մինչ օրս անհայտ են:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հաղորդել էր ոստիկանական վարչության ղեկավար Քրեյգ Սթոունը, տղամարդը սկզբում ավտոմեքենայով դուրս է եկել մայթ և վրաերթի ենթարկել մի քանի մարդու, իսկ հետո մսագործի դանակը ձեռքին սկսել է հետապնդել մարդկանց:
Մոտակայքում հայտնված ոստիկանության աշխատակիցները մի քանի կրակոց են իրականացրել և վնասազերծել հարձակվողին:
Ըստ AP-ի տվյալների՝ միջադեպի հետևանքով տուժել է 9 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:










