Աշխարհի ամենածեր մարդը նշում է ծննդյան 117-ամյակը. The Guardian (լուսանկարներ)
Իտալուհի Էմմա Մորանոն, ում բախտ է վիճակվել ապրել 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, նշում է ծննդյան 117-րդ տարեդարձը:
Ինչպես նշում է The Guardian-ը, աշխարհի ամենաերկարակյաց բնակչուհին, որը լույս աշխարհ է եկել 1899թ., պատմել է, որ երկար ապրելու գաղտնիքը քչակերության մեջ է:
«Օրվա ընթացքում ես ուտում եմ 2 հատ ձու ու թխվածքաբլիթներ: Չեմ կարողանում շատ սնվել, քանի որ ատամներ չունեմ»,- պատմել է Վերբանիա փոքրիկ քաղաքի բնակչուհին:
Գինեսի գրքի ռեկորդակիրը նշել է, որ մարդիկ մշտապես հետաքրքրվում են իրենով ու հյուր են գալիս մոլորակի ամենատարբեր անկյուններից՝ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ավստրիայից և այլ երկրներից:
Աղբյուրը հավելում է, որ Մորանոն վատառողջ է, ունի թույլ լսողություն։


![]()










