Քուրդ զինյալները հարձակում են իրականացրել Սիլվանում, կա զոհ և վիրավոր

09:45 • 29.11.16

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան քաղաքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գրոհայինները զինված հարձակում են իրականացրել Սիլվանի Սուսուզ և Չարդակ թաղամասերի միջև ընկած մայրուղու վրա հսկողություն իրականացնող անվտանգության աշխատակիցների վրա, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

Նշվում է, որ թուրքական կողմից կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։