Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել Հալեպում իրավիճակի կարգավորման հարցում

01:04 • 29.11.16

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Հալեպում իրավիճակի կարգավորման հարցում համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, ամերիկյան լրատվամիջոցներում համաձայնության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հաղորդել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:

«Մշակվող համաձայնության բովանդակությունը չի համապատասխանում այն բովանդակությանը, որը հրապարակել են լրատվամիջոցները: Այդ համաձայնությունների բովանդակությունը փակ բնույթ է կրում»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին:

Հիշեցնենք, որ Washington Post թերթը հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցիչներին, գրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է բոլոր ջանքերը գործադրել սիրիական Հալեպի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար, անկախ նրանից, որ շատ շուտով հեռանալու է իր պաշտոնից: Ըստ պարբերականի աղբյուրի տվյալների՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ն կարող է բռնել սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմը:

Վերջին ամիսների ընթացքում Հալեպում իրավիճակը ծայրահեղ սրված է: Քաղաքում և մերձակայքում ծանր մարտեր են ընթանում: