Ռուսաստանում գաղութի պետը 5 ոչխար է ստացել որպես կաշառք

15:38 • 29.11.16

Տուվայում (ՌԴ) գաղութներից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարը (անունը չի նշվում) դատապարտյալներից մեկից 5 ոչխար է ստացել որպես կաշառք, ինչից հետո նրա դեմ կաշառակերության մեղադրանք է ներկայացվել:


Ինչպես հայտնում է rg.ru-ն, պետի ժամանակավոր պաշտոնակատարը կաշառքը ստացել է նրա դիմաց, որ թույլ է տվել դատապարտյալին տևական ժամանակով լքել գաղութի տարածքը:


Երեսունիննամյա ղեկավարի ապօրինի գործունեության մասին տեղեկացել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը: Այժմ տղամարդը գտնվում է կալանքի տակ: