Սաուդյան Արաբիայում ձյունը ծածկել է անապատի ավազը (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայում ձմռան մոտալուտ գալուստը նշանավորվել է տեղացած ձնով, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ դա դարձել է ավտոմոբիլային երթևեկության խախտման պատճառ:
Նշվում է, որ ձյան շերտը ծածկել է անապատի ավազը:
Թագավորության օդերևութաբանական ծառայության մասնագետները նախազգուշացրել են, որ եկող մի քանի օրվա ընթացքում երկրի ողջ տարածքում, այդ թվում նաև մայրաքաղաք Էր Ռիյադում, կտեղան հորդառատ անձրևներ:














