«Մուրացան» հոսպիտալում ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայող է մահացել

14:01 • 29.11.16

«Մուրացանի» զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ապրիլյան պատերազմին վիրավորված Նարեկ Ասատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, պայքարեցին, բայց, ցավոք, մահացել է»,-ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ Նարեկ Ասատրյանը քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել գլխի շրջանում ականի պայթյունից: Նա վեց ամիս է՝ գտնվում էր «Մուրացան» զինվորական հոսպիտալում: