Հռոմի պապը հանդիպել է Սթիվեն Հոքինգին

19:40 • 29.11.16

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է աշխարհահռչակ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սթիվեն Հոքինգի հետ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սրբազան Քահանայապետի լուսանկարը Հոքինգի հետ տեղադրվել է պապի «Ինստագրամի» պաշտոնական էջում:

«Բազմաթիվ են մարդկության նշաններ, որոնք ցանկանում են պատասխանել, ընտրել ընդհանուր բարիքը և վերստեղծել պատասխանատվությունն ու համերաշխությունը»,- նշված է նկարի հետ տեղադրված գրառման մեջ: