Սիդնեյում ուժեղ պայթյուն է որոտացել. կա առնվազն 14 տուժած (լուսանկարներ)

16:05 • 29.11.16

Ավստրալական Սիդնեյ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է ABC News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի մարդաշատ թաղամասերից մեկի առևտրի կենտրոնի բակում գտնվող հանրային սննդի կետում: Պայթյունի հետևանքով այրվածքներով հինգ տուժած տեղափոխվել է հիվանդանոց, ևս 200 մարդ տարհանվել է շենքից:

Նշվում է, որ իշխանություններն ուսումնասիրում են միջադեպի պատճառները: Ըստ նախնական վարկածի` պայթյունը որոտացել է կենցաղային գազի արտահոսքի հետևանքով: