ԱՄՆ Թենեսի նահանգում հազարավոր մարդկանց են տարհանել անտառային հրդեհների պատճառով
ԱՄՆ Թենեսի նահանգի արևելյան Գեթլինբերգ առողջարանային ավանում հազարավոր բնակիչների են տարհանում անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով` հրդեհների պատճառով մեկ մարդ լուրջ տուժել է, ևս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հաղորդվում է, որ կրակն ավելի քան 100 կառույց է կործանել: Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչների խստիվ հետևել անվտանգության կանոններին:










