Եվրախորհրդարանն Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը կքննարկի հունվարին
Եվրախորհրդարանն Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը կքննարկի հաջորդ տարվա հունվարին, հաղորդում է Korrespondent-ը` հղում անելով կառույցի պաշտոնական կայքին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները պլանավորում են քննարկել համապատասխան 2016/0142(COD) կանոնակարգը 2017 թվականի հունվարի 18-ի առաջին ընթերցման ժամանակ:
Նշվում է, որ այս որոշման պատճառով Ուկրաինան կկարողանա առանց վիզայի ռեժիմի անցնել այդ ամսաթվից ոչ վաղ:










