ԱՄՆ օդանավակայանում ուղևորուհին վայրէջքի ժամանակ դուրս է ցատկել ինքնաթիռից

17:06 • 29.11.16

Ամերիկյան Հյուսթոն քաղաքի օդանավակայանում կինը դուրս է ցատկել United Airlines ավիաընկերության ինքնաթիռից, երբ այն թռիչքուղու վրա վայրէջք կատարելիս է եղել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:20-ին` Նոր Օռլեանից ժամանած ինքնաթիռում: Ըստ ոստիկանության տվյալների` թռիչքուղու վրա իրականացվող վայրէջքի ժամանակ կինը բացել է վթարային ելքի դուռը, դուրս թռել ծառայողական տարածք և փորձել թաքնվել:

KHOU-TV հեռուստաալիքի հաղորդմամբ` այժմ կինը հոգեբանական փորձաքննություն է անցնում:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ուղևորները ստիպված են եղել ևս մեկ ժամ մնալ ինքնաթիռում: Միջադեպի քննությունը փոխանցվել է քաղաքային ոստիկանությանը: