Յանուկովիչը հարցաքննության ընթացքում պատմել է, որ հրաժարվել է այրել «Մեժիգորյե» նստավայրը (լուսանկարներ)

13:12 • 29.11.16

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դատարանում տեսակամրջի միջոցով երեկ կայացած հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ 2014 թվականի փետրվարին իրեն առաջարկել են այրել «Մեժիգորյե» նստավայրը, սակայն նա հրաժարվել է դա անել: Այդ մասին հայտնում է kommersant.ru-ն:


Յանուկովիչի խոսքով՝ այդ ժամանակ «Մեժիգորյեի» անվտանգությունն ապահովում էր մոտ հազար զինված մարտիկ:


«Նրանք մինչև մահ կկանգնեին այնտեղ: Եվ, իհարկե, մեծ թվով մարդ կսպանեին այնտեղ»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը՝ նկարագրելով նստավայրի գրոհի դեպքում իրադարձությունների հնարավոր սցենարը: Նա պատմել է, որ իր մտերիմները հարցրել են, թե արդյոք այդ նստավայրն արժե, որ մարդիկ զոհվեն, իսկ ինքը պատասխանել է, որ ընդհանրապես չարժե:


«Նախ դա նստավայր չէր, այլ իմ տունն էր, որի համար ես 3 միլիոն 2 հարյուր հազար գրիվնա էի վճարել, մնացածն իմ սեփականությունը չէր: Դա պաշտպանել և մինչև մահ կանգնել այնտե՞ղ: Խոսքն իմ պաշտպանության մասին չէր, այլ նստավայրի պաշտպանության»,- ասել է նա և հավելել, որ որոշում է կայացրել բացել «Մեժիգորյեի» դարպասները: «Թող բացեն դարպասները, թող նայեն…»,- ասել է նա:


Յանուկովիչը նաև նշել է, որ իրեն առաջարկել են «Մեժիգորյեում» հրդեհ կազմակերպել, սակայն նա չի գնացել դրան: «Դա իմ սեփականությունը չէ, որ այն այրեմ: Դա պատկանում է բոլորովին այլ մարդկանց»,- ընդգծել է նա:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևում հեռակա կարգով անցկացվել է Յանուկովիչի հարցաքննությունը, որը որպես վկա է հանդես գալիս Մայդանի ակտիվիստների սպանության համար «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման հինգ նախկին աշխատակիցների դեմ մեղադրանքի գործով: Հարցաքննությունն իրականացվել է տեսակամրջի միջոցով։

 

 

 

 Картинки по запросу резиденцию в Межигорье

Картинки по запросу резиденцию в Межигорье

Картинки по запросу резиденцию в Межигорье