Երիտասարդ ձեռներեցն իր ողջ կարողությունը ծախսել է պլաստիկ վիրահատության վրա` չինացի միլիարդատեր Ջեք Մային նմանվելու համար

20:39 • 30.11.16

Չինական Alibaba Group ինտերնետ-հսկայի հիմնադիր Ջեք Ման ամենից շատ ճանաչվող դեմքերից մեկն է Չինաստանում:

Ինչպես գրում է Oddity Central-ը, երիտասարդ չինացի ձեռներեց Հուան Ցզյանը, ով բնակվում է Շենչժեն քաղաքում, իր վաստակած ոչ մեծ կարողությունը ծախսել է պլաստիկ վիրահատության վրա, որպեսզի արտաքնապես նմանվի հանրահայտ չինացի միլիարդատիրոջը:

Երիտասարդի խոսքով` ինքը մոտ մեկ մլն յուան ($145,000) է ծախսել դեմքի պլաստիկ վիրահատության համար` ցանկանալով նմանվել Ջեք Մային:  Վիրահատություններն իրականացվել են Հարավային Կորեայում, որը Ասիայում առաջնային ուղությունն է պլաստիկ վիրահատությունների համար: