Նոր պաշտոնանկություն Կառավարությունում
18:37 • 30.11.16
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Աբրահամյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2012 թվականի հուլիսից:
Placeholder










