Նիկարագուայի նախագահն ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը «մարդկության դեմ հանցագործություն» է անվանել

13:00 • 30.11.16

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ Կուբայի շրջափակման՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է քննվի Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այդ շրջափակումը ոչ այլ ինչ է, քան քայլ, որը որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն, և այն պետք է քննի Միջազգային քրեական դատարանը»,- հայտարարել է Օրտեգան Հավանայում կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հրաժեշտի արարողության ընթացքում ունեցած ելույթի ժամանակ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Հավանայում իր եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի հրաժեշտի արարողությունը եզրափակող ելույթում խոստացել է, որ կուբացի ժողովուրդը կշարունակի իր պայքարը: