«Դիլիջան» ազգային պարկում այրվել է 15 հա տարածք. հրդեհաշիջմանը մասնակցել է 60 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող:
Նախապես հայտնվում էր, որ ըստ նախնական տվյալների՝ այրվում է 5 հա տարածք, սակայն ավելի ուշ ԱԻՆ կայքը տեղեկացրեց, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ):
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը նշում է, որ հավելյալ տեղեկատվության կտրամադրվի ավելի ուշ։










