Պաբլո Էսկոբարի որդին ասել է, որ հայրը ոչ թե սպանվել է, այլ ինքնասպան է եղել (լուսանկարներ)

16:15 • 30.11.16

20-րդ դարի ամենահայտնի նարկոբարոններից մեկի՝ Պաբլո Էսկոբարի որդին SunOnline-ին տված հարցազրույցում գաղտնազերծել է, որ իր հայրն իրականում չի սպանվել Կոլումբիայի ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ժամանակ, այլ ինքնասպան է եղել:


Սեբաստիան Մարոքին անունով ներկայացող տղամարդը մանրամասնել է, որ հոր մահից 10 րոպե առաջ զրուցել է նրա հետ ու համոզված է, որ Էսկոբարը, չցանկանալով հանձնվել իրավապահ մարմիններին, կյանքին վերջ տալու որոշում է կայացրել:


Հայտնի է, որ Մարոքինն այն ժամանակ եղել է 17 տարեկան (նրա հայրը մահացել է 1993թ., Մեդելինում):


Էսկոբար ազգանունից միտումնավոր հրաժարված որդին նաև հավելել է, որ իշխանությունները դիահերձումն իրականացրած մասնագետներին ստիպել են արձանագրել, որ նարկոբարոնը սպանվել է:


«Հայրս միշտ էլ ասում էր, որ կյանքին վերջ է տալու ինքնասպանությամբ»,-նշել է 39-ամյա Մարոքինը՝ հավելելով, որ  հպարտանում է ոչ թե հոր գործած հանցանքներով, այլ այն սիրով, որն Էսկոբարը տվել է իր ընտանիքին:

 

Pablo Escobar (pictured) took his own life to save his family from being taken hostage, his son has claimed

 In an interview to mark the release of his new book, Sebastian Marroquin rubbished claims his father was shot by Colombian police and accused coroners of faking the autopsy report

Image result for pablo escobar son

Sebastian Marroquin, who changed his name from Juan Pablo Escobar, is pictured here with his father when he was a boy

Mr Marroquin, now a 39-year-old architect, has revealed he was speaking to the drugs baron on the phone just 10 minutes before he died