Առինջ գյուղի տներից մեկի լոգարանում 30-ամյա կնոջ դի է հայտնաբերվել. shamshyan.com
16:59 • 30.11.16
Ոստիկանության Կոտայքի բաժին ժամը 12։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում երիտասարդ կնոջ դի կա։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները նշված տան լոգարանում հայտնաբերել են 30-ամյա Տ. Կ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից։
Placeholder










