Նովոսիբիրսկում նախկին սիրահարները դատարանի միջոցով կիսում են իրենց երկու կատուներին

23:23 • 30.11.16

ՌԴ Նովոսիբիրսկ մարզի դատարանը քննում է նախկին սիրահարների արտասովոր գործը, ովքեր պահանջում են կիսել իրենց երկու կատվին:

Ինչպես ներկայացնում է KP.ru-ն, 29-ամյա հայցվորը պահանջում է որշել, թե որտեղ պետք է բնակվեն 2 մեյն-կուն ցեղատեսակի կատուները` Շոկսն ու Ֆրիկը:

Այժմ կատուները գտնվում են հայցվորի նախկին ընկերուհու մոտ, ում հետ միասին նա բնակվելիս է եղել: Ի դեպ՝ տղան դեմ չէ կատուներին կիսելուն և ցանկանում է վերցնել նրանցից մեկին:

Նշվում է, որ նրա նախկին ընկերուհին տվել էր կատուներից մեկին, սակայն ավելի ուշ կատուն անհետացել էր և կրկին հայտնվել աղջկա մոտ:  

Դատարանում նա հայտարարել էր, որ մտադիր չէ նախկին ընկերոջ հետ կիսել կատուներին: Ընտանեկան օրենսգրքի համաձայն` նրանք կարող են ունեցվածքի կիսելու հարց բարձրացնել, եթե ամուսնացած են եղել, բայց քանի որ նրանց ամուսնությունը գրանցված չի եղել, դատարանն այս հարցում մերժել է օգնել նրանց: