Վլադիմիր Պուտինը տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում նշանակել է ֆինանսների փոխնախարարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինին նշանակել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Մաքսիմ Օրեշկինը 34 տարեկան է: 2002-2006 թվականներին աշխատել է ՌԴ Կենտրոնական բանկում` որպես տնտեսագետ: 2006-2012 թվականներին ղեկավարել է Credit Agricole վերլուծական կառույցը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գծով, իսկ 2012-2013 թվականներին աշխատել է որպես «ՎՏԲ կապիտալ» ընկերության գլխավոր տնտեսագետ:
2013-2015 թթ. ղեկավարել է ֆիննախարարության վարչություններից մեկը, իսկ 2015-ի մարտից զբաղեցրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին Պուտինն ազատել էր զբաղեցրած պաշտոնից, երբ վերջինիս նկատմամբ մեղադրանք էր հարուցվել կաշառք վերցնելու համար:










