Պորոշենկոն մրցույթ է հայտարարել Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնի համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մրցույթ է հայտարարել Օդեսայի շրջանի նահանգապետի ազատ պաշտոնի համար: Այդ մասին ասված է պետության նախագահի հրամանագրում, որը տեղադրվել է նրա կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի սկզբին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարական տալու մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարելու Ուկրաինայի իշխանությունների ցանկության բացակայության առնչությամբ: Նա նաև մեղադրել է Պորոշենկոյին տարածաշրջանում հանցավոր խմբերին հովանավորելու մեջ:
Նահանգապետի թեկնածուն ընտրվելու է մրցույթի ընթացքում, ինչից հետո նախագահը հաստատելու է հաղթողին իր հրամանագրով:










