ԱՄՆ Կոնգրեսում ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակող օրինագիծ է ընդունվել

10:31 • 01.12.16

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը սահմանափակում է Միացյալ Նահանգներում ռուս դիվանագետների տեղաշարժը:


Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է պալատի պաշտոնական կայքում:


«ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցներն օրացույցային եռամսյակի ընթացքում չեն կարողանա իրենց գրասենյակային շենքերից տեղաշարժվել 40 կմ-ից ավելի հեռավորության վրա»,-ասվում է փաստաթղթի տեքստում:


Բացառություններ կարվեն միայն այն դեպքերում, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն հանդես գա դիվանագետների կողմից օրացույցային եռամսյակի ընթացքում որևէ խախտում չանելու մասին հատուկ հայտարարությամբ:


Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը քննադատել է ամերիկյան իշխանությունների նմանօրինակ նախաձեռնությունները՝ խոստանալով տալ «հայելային պատասխան»: