Դերբշիրում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը

06:50 • 01.12.16

Դերբշիրի դքսությունում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը՝ Ջոն Մենսֆիլդը, գրում է The Guardian-ը:


Նշվում է, որ տղամարդը 108 տարեկան է եղել, ընդ որում նա չի ապրել մինչև իր 109-րդ ծննդյան տարեդարձն ընդամենը 16 օր:


Ըստ պարբերականի տվյալների՝ Ջոնը վեց երեխա է ունեցել, 10 թոռ և 15 ծոռ:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի ամենատարեց բնակիչը 117-ամյա իտալուհի Էմմաա Մորանոն է: