Թրամփի թվիթները առողջացրել են ԱՄՆ-ի շուկան. Bloomberg
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առատ թվիթները լավ ազդեցություն ունեն ԱՄՆ-ի շուկայի վրա: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Սինգապուրի բորսայի թոփ-մենեջեր Չու Սուտատին:
«Թրամփի հետ եկավ մեծ անորոշություն և տարբեր ոլորտներում առևտուր անելու հնարավորություն: Նա թվիթ է անում ամեն օր: Մենք գաղափար անգամ չունենք, թե դրանից հետո ինչ տեղի կունենա շուկայի հետ, բայց մի բան հաստատ տեղի կունենա, իսկ թրեյդերները պաշտում են նմսն բաները»,- հայտարարել է Չուն:
Ինչպես հայտնի է դարձել, Թրամփի ընտրվելու պահից հետո Սինգապուրյան բորսայում վաճառվող ամերիկյան արժեթղթերի արժեքը հասել է 937 մլն դոլարի:
Նաև հաղորդվում է, որ Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ-ում և աշխարհում մի շարք ինդեքսներ թարմացրել են իրենց պատմական ռեկորդները:










