Փարիզում զինված անձը 7 հոգու պատանդ է վերցրել

23:56 • 02.12.16

Զինված անձը 7 մարդու է պատանդ վերցրել Փարիզի զբոսաշրջային գործակալությունում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրները: 

Հաղորդվում է, որ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Վարորդներին խորհուրդ է տրվում չմոտենալ այդ շենքին:

Օգտատերերի թվիթերյան գրառումներից պարզ է դառնում, որ միջադեպը տեղի է ունենում Փարիզի 13-րդ շրջանում, որը գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում:

Reuters գործակալության տվյալներով` միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ: Ըստ աղբյուրի` այդ զբոսաշրջային գործակալությունը նախկինում կողոպուտի է ենթարկվել: