«Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան

09:24 • 03.12.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում այվում է ավտոմեքենա:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.35-ին, մարվել՝ 23.42-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» մակնիշի 90 RQ 001 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ջ. 1982 թ. ծնված) ավտոմեքենան: 

Ավտոմեքենայի գազի բալոնից առկա է եղել գազի արտահոսք: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը: