Ինդոնեզիայում ռադարների էկրանից ինքնաթիռ է անհետացել

14:32 • 03.12.16

Ինդոնեզիայում ռադարների էկրանից ուղևորատար ոչ մեծ ինքնաթիռ է անհետացել, հաղորդում է Reuters-ը:

Հայտնի է, որ օդանավում եղել է 15 ուղևոր: Այն ուղևորվում էր Բատամ կղզի։


Ենթադրվում է, որ ինքնաթիռը պատկանել է ինդոնեզական ոստիկանությանը, ներկայում տարվում են որոնողական աշխատանքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։