Ինդոնեզիայի արևելքում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի արևելյան հատվածում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցունամիի վտնագ չկա, հաղորդում է RIA Novosti-ն:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոուկկի գավառում, օջախը տեղակայված է եղել 171կմ խորության վրա:
Զոհերի և ավերածծությունների մասին դեռ չի հաղորդվում:
Ինդոնեզիան հանդիսանում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մի մասը: Այս հատվածում են գտնվում ամենաակտիվ տեկտոնական սալիկները, որոնցից մեկ տարեկան 7սմ տեղաշարժ է կատարում:










