Սանկտ Պետերբուրգում տղամարդն իր հետ ծանոթանալ չցանկացող աղջկան հրել-գցել է գետը

12:57 • 03.12.16

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը փնտրում է տղամարդու, որը Ֆոնտանկա գետն է հրել-գցել մի երիտասարդ աղջկա:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ականատեսների խոսքերով՝ անցորդները երկար ճոպանի միջոցով օգնել են աղջկան դուրս գալ ջրից, հետո տաքացրել են մեքենայի մեջ ու հանձնել դեպքի վայր ժամանած բժիշկներին: Այնուհետև տուժածը հոսպիտալացվել է:


Ավելի ուշ աղջիկը պատմել է, որ զբոսնելիս է եղել գետի առափնյա հատվածով, երբ իրեն է մոտեցել ոչ ադեկվատ պահվածքով մի անծանոթ՝ փորձելով ծանոթանալ: Սակայն աղջկա կողմից մերժում ստանալով՝ տղամարդը նրան գետն է հրել-գցել ու փախուստի դիմել: