Թրամփը ժամանակ չունի մասնակցելու պետական հանդիպումներին, սակայն ժամանակ է գտնում Twitter-ի հետևորդներին արգելափակելու համար. The Verge

14:17 • 03.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում, որ հաճույքով է մտնում Twitter սոցկայք ու անձնական միկրոբլոգում ժամանակ անցկացնում:


Ինչպես նշում է The Verge-ը, Սպիտակ տան ապագա ղեկավարն առանց ժամանակի խնայողության մասին մտածելու իր միկրոբլոգում ակտիվորեն արգելափակում է բոլոր նրանց, ում չի հավանում: Հետաքրքրական է, որ նա արգելափակման համար որևէ բացատրություն կամ դրդապատճառ չի ներկայացնում:


Յոթանասունամյա հանրապետականի կողմից արգելափակված օգտատերերից մեկը նկատել է, որ Թրամփի պահվածքն ուղղակի անհեթեթ է, քանի որ նա արդեն երկրի նախագահն է, ու ամերիկացիներն իրավունք ունեն տեսնելու իրենց ղեկավարի յուրաքանչյուր «թվիթը»:


The Verge-ը նկատում է, որ Թրամփը ժամանակ է գտնում Twitter-ում իրեն դուր չեկած մարդկանց արգելափակելու համար, միևնույն ժամանակ, աչքաթող է անում նախագահական պարտականությունների մի մասը, օրինակ՝ ճեպազրույցներին մասնակցելը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: