Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 երեխա է զոհվել
Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով տասը մարդ է զոհվել: Այդ մասին ТАСС-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Գործակալության տեղեկություններով՝ տասը զոհի ինը երեխաներ են:
Նախնական տվյալներով՝ Խանտի-Մանսիյսկ – Տյումեն ավտոճանապարհին բախվել է ավտոբուս, բեռնատար և երկու ուղևորատար մեքենա: Ենթադրաբար՝ ևս 20 մարդ վիրավորվել է:
Ugranow.ru կայքի հաղորդմամբ՝ ավտոբուսով ընթանում էին Նեֆտեյուգանսկից երիտասարդ մարզիկներ: Նրանք վերադառնում էին ակրոբատիկայի մրցումներից:
Վթարի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ:










